Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: