ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի հետևանքով զոհված զինծառայող Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում, որ դեպքը պարզապես ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։
 
Պաշտպանության նախարարության նախնական հաղորդագրության համաձայն՝ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ 19-ամյա Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
 
Սակայն Սուրեն Վարդանյանի ընտանիքը կասկածներ ունի պաշտոնական վարկածի վերաբերյալ։ Վարդանյանների հարևանուհին՝ Անի Գևորգյանը, MediaHub-ին ասաց, որ Սուրենի մայրը՝ տիկին Արմենուհին, այս պահին ի վիճակի չէ խոսել, սակայն ընտանիքը չի ընդունում դեպքի վերաբերյալ իրենց փոխանցված նախնական տեղեկությունները։

«Ասում են՝ տղերքը հակագազով չեն եղել, բայց ականատեսներն ասել են, որ հակագազով են եղել։ Հակառակ դեպքում կտեսնեին իրենց մոտեցող բեռնատարը։ Հակագազով ոչ՛ նորմալ երևում է, ո՛չ էլ լսվում։ Արդեն 8 օր է անցել, բայց դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն ծնողներին»,- ասաց Անին։
 
Սուրեն Վարդանյանը Ձորաղբյուրից էր։ Նա բանակ էր զորակոչվել այս տարվա հուլիսի 22-ին՝ դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ մեկ տարով տարկետում էր ստացել՝ սրտի հետ կապված առողջական խնդիրների պատճառով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ բանակ էր զորակոչվել նաև ֆիզիկական որոշակի սահմանափակումներով։
 
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է «ԳԱԶ-53»-ի վարորդը՝ Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման հատկանիշներով։
 
Օգոստոսի 26-ին Քննչական կոմիտեն հայտնել է նաև մեկ այլ անձի ձերբակալության մասին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանությունը չարաշահելու հատկանիշներով։ ՔԿ-ն նրա անունը պաշտոնապես չի հրապարակել։ Սուրեն Վարդանյանի հարևանուհու փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, ձերբակալվածը Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետն է։
 
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա զինվորներին որպես պատիժ ստիպել է երեկոյան վազել Ճամբարակ-Վահան ճանապարհին, ինչի ընթացքում էլ տեղի է ունեցել վրաերթը»,- ասաց Անի Գևորգյանը։
 
Այս տեղեկությունը, սակայն, դեռևս պետք է հաստատվի նախաքննությամբ։ Իրավապահ մարմինները պետք է պարզեն նաև՝ ինչ հանգամանքներում են զինծառայողները հայտնվել ճանապարհին, արդյոք նրանց նկատմամբ կիրառվել է որևէ պատժիչ գործողություն, օգտագործե՞լ են հակագազեր, և արդյոք այդ հանգամանքը որևէ կերպ առնչություն ունի տեղի ունեցած ողբերգության հետ։
 
Սուրենի մահվան դեպքը տեղի է ունեցել բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մի շարք մահերից հետո։ Միայն օգոստոսին ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մահվան առնվազն 4 դեպք է արձանագրվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular