«Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի փողոցի 72/2 հասցեում գործող «Մաքուր երկաթ» ընկերությունում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Մաքուր երկաթ»-ի աշխատակիցները։