ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս անգամ «Փաստի» հերթական «հասցեն» Սյունիքի մարզն է, ավելի կոնկրետ՝ Գորիս։ Արմենի մասին նրա մորաքույրն է մեզ պատմել։ Տղայի հայրիկը մահացել է, երբ նա փոքր է եղել, իսկ մայրիկը մահացել է, երբ որդին ծառայելիս է եղել բանակում։ «Մեր տանը մեծացած, մեր պահած երեխան էր Արմենս։ Բարի, համեստ, հանգիստ, շատ ընկերասեր տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մորաքույրը՝ տիկին Արմինեն։

Արմենը ծնվել է Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի թիվ 1 դպրոցում։ Ավարտելով իններորդ դասարանը՝ ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական քոլեջ։ «Դպրոցում գերազանց էր սովորում։ Որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը։ Սիրում էր մաթեմատիկան, պատմողական առարկաները»։

2019 թվականի հունիսի 16-ին Արմենը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Սիրով է մեկնել ծառայության։ Ծառայությունից շատ գոհ էր, երբեք չի տրտնջացել, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է։ Բայց երբ մայրիկը մահացավ, իր համար ծառայությունը մի քիչ բարդացավ, կարծես ուզում էր տուն վերադառնալ։ Երբ դիմեցինք իրեն ծառայությունից ազատելու համար, մեզ ասացին՝ մի քանի ամիս է մնացել, այնպես կանենք, որ ընտանիքին ավելի մոտ ծառայի։ Բայց ծառայությունը շարունակեց Ջրականում»։ Ծառայության ժամանակ Արմենը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Արմենի կյանքի ընթացքը։ «Նա Ջրականում էր, հետո տեղափոխվել էին Վարանդա։ Մշտապես եղել է առաջնագծում։ Բոլոր զանգերի ժամանակ ասում էր՝ պետք է թուրքերին հաղթենք։ Պատերազմի օրերին ոչնչացրել են թշնամու հինգ տանկ։ Կատաղի կռիվ է տվել թշնամու դեմ։ Վիրավորվել է, բայց ոչ մեկիս չի տեղեկացրել, կրկին նետվել է մարտի»։

Վարանդայի մոտակայքում, հետ պահելով ընկերներին, հոկտեմբերի 27-ին Արմենն է միանում շրջափակման մեջ գտնվող զինվորներին օգնության շտապող խմբին։ Ընկերները նրան ասում են. «Արմե՛ն, տան միակ տղան ես, մի՛ գնա, վերևից խփում են»: Բայց նա ականջալուր չի լինում զինակից ընկերներին և վիրավոր վիճակում գնում է տղաներին օգնության։ Ավաղ, թշնամու գնդակը խոցում է նրան։

Տիկին Արմինեի խոսքով, ընտանիքի անդամների հետ վերջին զրույցի ժամանակ Արմենի զրնգուն ու ծիծաղկոտ ձայնը... մի տեսակ էր։ «Կարծես վատառողջ լիներ։ Բայց այդ օրը բոլորիս հետ խոսեց՝ տատիկի, քեռու, բոլոր բոլորի։ Ես Մեղրիում եմ ապրում, ինձ ասում էր. «Մի՛ վախեցեք, այդ ուղղությամբ օդային հարված չի լինի։ Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք»։ Երբ հրաժեշտ տվեցինք իրար, ասաց. «Մորքուր ջան, կարող է էլ իրար հետ չխոսենք, տատիին լավ կպահեք»։ Հետո կապն ընդհատվեց։ Որոշ ժամանակ հետո մայրիկս գիշերով զանգեց, որ Արմենչիկին շտապօգնության մեքենայով բերում են Գորիսի հիվանդանոց։ Խառնվեցինք իրար։ Հետո ճշտեցինք, որ ծանր վիրավորում է ստացել»։

Հոկտեմբերի 29-ին հիվանդանոցում Արմենն անմահանում է։ «Ամեն մեկս մեր Արմենչիկին մի ձևով ենք սիրել։ Մեր պահած երեխան էր։ Եղբայրս նրան ուրիշ կերպ էր սիրում, կարծես ոչ թե իր քրոջ տղան լիներ, այլ եղբայրը։ Մայրիկս շատ ծանր է տանում Արմենիս մահը։ Ի վերջո, մի տարում և՛ աղջկան է կորցրել, և՛ թոռանը։ Արմենն ինձ միշտ ասում էր՝ բանակից գամ, քեզ օգնելու եմ։ Ես էլ միշտ արձագանքում էի՝ դու միայն արի, մնացածի հետ գործ չունես, հանգիստ եղիր։ Անհամբեր սպասում էր զորացրվելուն, որ աշխատեր, օգներ մեզ, տատիկի մասին հոգ տաներ»։

Ապրելու ուժի մասին։ «Իրեն անասելի շատ ենք կարոտում։ Մի կողմից՝ այս կորստի ցավն է, կարոտը, մյուս կողմից՝ հպարտությունը, որ այսպիսի տղա ունենք։ Բոլորը ճանաչում են մեր Արմենին։ Շատ ենք հպարտանում իրենով, բայց, իհարկե, կցանկանայինք, որ մեր կողքին լիներ։ Արդեն վեց տարի է անցել, բայց իրեն բոլորն են հիշում, իր մասին բոլորն են խոսում, մեզ մեր Արմենով են ճանաչում»։

Հ. Գ. - Արմեն Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular