Օմանի հետ Հորմուզի կառավարման շուրջ բանակցությունները կտևեն մինչև 60 օր. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների առարկա, որոնք կտևեն մինչև երկու ամիս։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք 30-ից 60 օր տևողությամբ բանակցություններ կվարենք Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ ապագա պայմանավորվածությունների շուրջ», - նշել է փոխնախարարը։
Այդ նույն ժամանակահատվածում, հավելել է նա, կողմերը պետք է համաձայնեցնեն Հորմուզի նեղուցով անցման նոր մշտական երթուղին։
Ինչպես հստակեցրել է Ղարիբաբադին, երկկողմանհ համաձայնագրով մուտքը Պարսից ծոց իրականացվելու է իրանական ջրերով, իսկ ելքը՝ Օմանի տարածքային ջրերով. երկու երթուղիներով էլ նավերն անցնելու են իրանական տարածքային ջրերով։
Համաձայնեցված տարանցիկ երթուղին ունի 7 մղոն լայնություն։
«ԱՄՆ-ը և այլ երկրներ պետք է իմանան, որ Հորմուզի նեղուցը չի բացվելու այլ կերպ, քան Իրանի հետ համաձայնությամբ», - նշել է նա։
Իրանցի դիվանագետը հաստատել է, որ, իր խոսքով, Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանն ամբողջությամբ վերահսկում է այն, նավերի անցման մասին հայտարարություններն անհիմն են։ Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նեղուցի ականազերծման մասին։
«Այդ հայտարարությունները միայն դատարկ խոսքեր են», - եզրափակել է Ղարիբաբադին: