Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոյի գործողությունը։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է Դաշնային ռեեստրի կայքում:
Նշվում է, որ Կուբայի նկատմամբ էմբարգոյի ժամկետը լրանում է 2026 թ. սեպտեմբերի 14-ին։
«Սույնով ես որոշում եմ, որ Կուբայի հետ կապված լիազորությունների իրագործումը ևս մեկ տարով շարունակելը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին», – նշված է հրամանագրում։
Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն գործում է 1960-ականների սկզբից։
Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ձգտում է ճնշում գործադրել Հավանայի վրա, որպեսզի կղզին փոխի իր քաղաքական ուղեգիծը։
Մասնավորապես, ԱՄՆ-ն մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նկատմամբ և շրջափակում սկսել՝ կղզի էներգակիրների մատակարարումը խոչընդոտելու համար։
Հունիսին Թրամփն Axios-ի հետ հարցազրույցում հնարավոր է համարել Կուբայի ղեկավարությունը փոխելու գործողության անցկացումը՝ նման այն գործողությանը, որի արդյունքում ձերբակալեցին և երկրից դուրս բերեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։