«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից
ՍՊՈՐՏ«Նանտը» հեռացրել է գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են Le Parisien-ը։
Որոշումը կայացվել է Ֆրանսիայի Լիգա 2-ի մրցաշրջանում թիմի անհաջող մեկնարկից հետո։ «Նանտը» պարտվել է առաջնության առաջին երեք տուրերում։ Դրանից հետո 63-ամյա մասնագետը հայտարարել էր, որ կարող է ավարտել մարզչական կարիերան, եթե իրեն հեռացնեն պաշտոնից։
«Եթե ինձ հեռացնեն, ես կգնամ թոշակի։ Եթե դուք դժգոհ եք իմ աշխատանքից, ապա հեռացրեք ինձ, և վերջ», — ասել է մարզիչը։