ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում։

Գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Զինված ուժերում գրանցվող մահվան ելքով միջադեպերին արձագանքելիս ՔՊ ներկայացուցիչները՝ ամենավերևից մինչև պաշտպանության նախարար, համեմատության մեջ են դնում նախորդ տասնամյակների վիճակագրության հետ՝ փորձելով ցույց տալ, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել։

Համեմատականության տեսությունն ինքնին ունի դիտարկման ենթակա պարզ պարամետրեր, որոնք համեմատության ենթակա են միայն անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում։

Այս տեսանկյունից պետք է հետևյալ հակասություններն արձանագրել։

10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ իմ մոտավոր գնահատականներով՝ 35-40%-ով ավելի։ Եվ պայմանական 2015 թվականի 8 դեպքը համեմատելի չէ այսօրվա 8 դեպքի հետ։

Երկրորդ, լարված իրադրությունը բավականին մեծ ազդեցություն ունի գրանցվող տարբեր միջադեպերի, այդ թվում՝ ոչ մարտական կորուստների վրա։ Իսկ 2015 թվականը դիվերսիոն պատերազմի շրջանն էր, որի պայմաններում մշտական լարվածություն էր առկա։

Երրորդ հանգամանքն այն է, որ գործող իշխանությունը ոչ մարտական կորուստները բաժանել է երկու խմբի՝ ծառայության հետ առնչություն ունեցող և չունեցող, ինչի հաշվին պաշտոնական վիճակագրությունն էականորեն փոքր է ներկայացվում և, ըստ այդմ, խառնաշփոթ է ստեղծվում նախորդ տասնամյակի թվերի համեմատության մեջ։

Միաժամանակ անհասկանալի է, երբ դեպքերից մի քանի ժամ հետո՝ կամ պաշտոնապես, կամ արտահոսքով, շրջանառության մեջ են դնում դեպքի՝ ծառայության հետ առնչություն չունենալու մասին տեղեկությունը։

Մի խոսքով, նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում, որի պայմաններում նույնիսկ անիմաստ է խոսել ֆունդամենատալ խնդիրներից և դրանց լուծելու հնարավոր սցենարներից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular