ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքով նախատեսված է Հայաստանում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտը, որի համար անցումային դրույթներով սահմանված են հստակ ժամկետներ։ Մասնավորապես, օրենքի 12-րդ հոդվածով անցումային անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ անհատական լիցենզիայի համար՝ 2027 թվականի հունվարի 1-ը։

Անցումային անհատական լիցենզիայի տրամադրման գործընթացի վերլուծությունը ցույց է տվել, որ անհատական լիցենզավորման գործընթացի, այդ թվում՝ առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտություններով քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման համար օրենքով սահմանված ժամկետը բավարար չէ, և այն անհրաժեշտ է վերանայել։ Մասնավորապես, քննությունը նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակի օգնությամբ, որին անցնելու համար որոշակի ժամանակահատված է պահանջվում։ Այս համատեքստում, անհրաժեշտ է վերանայել նաև «Վարչական իրա վա խախ տում նե րի վե րա բե ր յ ա լ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-167-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը։

Նախագծով առաջարկվում է անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել՝ 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2027 թվականի հուլիսի 1-ը։ Բացի այդ, առաջարկվում է անհատական լիցենզիա ձեռք բերելու համար կենտրոնացված քննության մասնակցության հայտերի ներկայացման ժամկետ սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կենտրոնացված քննության անցկացումն իրականացնել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Ընդ որում՝ այս փոփոխության արդյունքում կփոխվի նաև ավագ բուժաշխատողների գործող շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի ժամկետը՝ այն երկարաձգելով մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։

Այսպիսով՝ նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենսդրությամբ նախատեսված ժամկետների փոփոխություն, որի արդյունքում ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու համար որպես վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ կենտրոնացված քննության հայտերի ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականի հունվարի 1-ը։

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular