Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում»
ՍՊՈՐՏՖուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Աբհայի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դաշտ է դուրս եկել «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում ու գոլային փոխանցում է կատարել 5-րդ րոպեին։ 41-րդ րոպեին հայ կիսապաշտպանը ստացել է դեղին քարտ, իսկ 66-րդ րոպեին փոխարինվել է։
Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 3 պաշտոնական խաղում դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: