«Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»
ՍՊՈՐՏ«Ուրարտուն» Հայաստանի առաջնության արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Շիրակին»։
67-րդ րոպեին Կացույուկի Իշիբաշին գրավել է մրցակցի դարպասը և երևանյան թիմին երեք միավոր բերել։ Ճապոնացի ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր Հայաստանի առաջնությունում։
Չորս տուրից հետո «Ուրարտուն» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Շիրակն» ունի 4 միավոր և 7-րդ տեղում է։