Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
ՍՊՈՐՏԿոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 24-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու ներկայացուցիչ:
Մրցահարթակ դուրս կգան 70 կգ քաշային Ասատուր Խաչատրյանը (ելույթը՝ ժամը 14:00-ին) և Մ-15 տարեկանների պայքարում հանդես եկող 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը (ելույթը՝ ժամը 20:00-ին):
Հիշեցնենք, որ պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքին կարող եք հետևել այս հղմամբ: