Փաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու փոխարեն, Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և դրանով իսկ ենթարկել է իրեն ագրեսիայի սպառնալիքի։
Այս մասին Դելիբ գրքի կենտրոնում հայտարարել է հայկական սփյուռքի «Նոյան տապան» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, գրում է politnavigator.net–ը։
«Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, բայց սառեցրել է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում։ Միակ հարցն այն է, թե ի՞նչ կլինի, եթե վաղը ինչ-որ մեկը սկսի ագրեսիա։ Եվ կան բազմաթիվ երկրներ, ովքեր պատրաստ են դա անել։ Օրինակ, Ադրբեջանը պատրաստ է զորքեր ուղարկել Փաշինյանի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունների կատարման անգամ աննշան խախտման դեպքում։ Ալիևը նույնիսկ չի թաքցնում դա։ Չխոսենք անգամ Թուրքիայի մասին։ Նա կարծում է, որ Հայաստանը կարող է կուլ տրվել մեկ օրում և կաջակցի Ադրբեջանին», - ընդգծել է Անիսոնյանը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանում ոչ ոք չի բարձրացնում Գյումրում ռուսական ռազմաբազայի լուծարման հարցը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը