Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմռան ամենաքննարկված թեմաներից մեկը և ընդհանրապես, այս ամառվա հերոսներից մեկը ջրասուզակ Վահե Մելքոնյանն է, մարդ, որը օրեր շարունակ ամենատարբեր գետերում և իհարկե, Սևանա լճում մարդկանց կյանքեր է փրկում, ցավոք նաև հաճախ անշնչացած մարմիններ դուրս բերում ջրից։
Նրա անձնվեր աշխատանքի մասին խոսելիս հաճախ բարձրաձայնվում էր նաև ստացած աշխատավարձի անհամաչափ լինելը։ Թերևս ակտիվ քննարկումներն ու ՆԳ նախարարին ուղղված բազմաթիվ քննադատություններն իրենց արդյունքը տվեցին․ Մելքոնյանի աշխատավարձը նախարարի որոշմամբ բարձրացվել է։
Այս մասին գրում ենք՝ պարզապես ակնկալելով, որ մյուս փրկարարներն ու առհասարակ, մարդիկ, որոնք իրենց կյանքը վտանգում են հանուն մյուսի, հանուն երկրի ու պետության, ևս կգնահատվեն ինչպես հարկն է։