Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզի գյուղերից մեկին. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 18-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզի Պեչենեգ գյուղին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 10 խաղաղ բնակիչ։
Այս մասին հայտարարել է Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ վիրավորվել են քաղաքացիական 8 անձ, նրանք արդեն իսկ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։