Տիգրան Բարսեղյանի սուպերգոլը Սլովակիայի առաջնությունում
ՍՊՈՐՏՖուտբոլի Սլովակիայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուժոմբերոկի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը դաշտի տերերի կազմում փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին ու դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դաշտ մտնելուց 2 րոպե անց Բարսեղյանն արդյունավետ փոխանցում է կատարել, իսկ 88-րդ րոպեին հեռահար հարվածով ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը: Դա Բարսեղյանի առաջին գոլն էր նոր մրցաշրջանում:
«Սլովանը» 3 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։