ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ նորագույն պատմության վատագույն նախարարներից է: Միայն պաշտոնական հաղորդագրությունները` խաղաղ պայմաններում զինվորների մահերի վերաբերյալ, վկայում են այն մասին, որ սա սուբյեկտիվ գնահատական չէ: Այսքան մահերը` ոչ ռազմական պայմաններում, մեկ բանի մասին են վկայում, որ բանակը մատնված է անտերության, եւ բանակում մարդ դանակահարելու համար դատապարտված պատմության ուսուցիչն այս տարիներին այդպես էլ չի կարողացել ընկալել իրեն վստահված պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունը:

Երեկ տեղեկացանք, որ պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը եւ Կամո Վարդանյանը։ Օրեր առաջ էլ պաշտոնից հեռացվել էր ռազմական ոստիկանության պետը, որին փոխարինել են նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանով («Չիխուախուա» մականունով):

ՊՆ-ի մեր աղբյուրի խոսքով` Պապիկյանը քավության նոխազներ է փնտրում, որ ինքնասպանությունների եւ բանակում տիրող բարձիթողի վիճակի մեղքը բարդի նրանց վրա եւ շարունակի պաշտոնավարել: Նա վերջին օրերին տարբեր կադրերի է աշխատանքից ազատում, որպեսզի ցույց տա, որ մեղավորները պատժվում են: Եթե զինվորներին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու համար Պապիկյանը մեղադրում է, օրինակ, ռազմական ոստիկանության պետին, հետաքրքիր է` ո՞ւմ է մեղադրում այն բանի համար, որ նախորդ ձմռանը զինվորը դիրքերից իջնելիս մնաց ձնահյուսի տակ եւ մահացավ, իսկ վերջում պարզվեց, որ զինվորին դիրքերից իջեցնելու համար անգամ մի սովորական «Վիլիս» չունի բանակը, սակայն նախարարն ու փոխնախարարները թանկարժեք, յուղը վրան մեքենաներով են շրջում:

Մեր տեղեկություններով` այժմ Պապիկյանը որոշել է դիրքեր ուղարկել բարձրաստիճան զինվորականներին, որպեսզի նրանք վերահսկեն իրավիճակը, որ զինվորներն իրար չսպանեն, դիրքերում քնելու համար իրար վրա «քֆուր չդնեն» եւ այլն: Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ որոշ բարձրաստիճան զինվորականների գործուղել են դիրքեր` մեկ-երկու ամսով: Տեսնենք, թե այս մեկանգամյա ակցիաներն ինչով կավարտվեն:

ՀԳ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում:

«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է նա»:

Ավելին՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular