ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ այս օրերին կատարվում է Վայոց ձորի Մալիշկա գյուղում միաժամանակ թե՛ անհանգստացնող է, թե՛ զավեշտալի, թե՛ նաև հուշում է հասարակության անպաշտպան լինելու մասին։ Ըստ լուրերի՝ շուրջ 10 օր է, ինչ գյուղում հայտնվել է մեկը, որը գիշերները դիմակավորված քարեր է նետում տների վրա, կոտրում ապակիները, սակայն չի արձանագրվում գողության որևէ դեպք, ինչը հուշում է, որ մենք գործ ունենք կա՛մ հոգեպես ոչ առողջ մարդու հետ, կա՛մ այդ ամենն արվում է դիտավորյալ, որի նպատակը դեռևս անհայտ է։ Ցանկացած վարկած, ընդհուպ թշնամու կողմից բնակչության վրա հոգեբանական ճնշումը, կյանքի իրավունք ունի այնքան ժամանակ, քանի դեռ այդ քար նետողը հայտնաբերված չէ։

Նաև չկա որևէ երաշխիք, որ վաղը չեն արձանագրվի ավելի մեծ վնասներ, ընդհուպ չի գրանցվի մարդկանց վրա հարձակման դեպքեր։ Բռնված չէ արարքը կատարողը, անհայտ է նաև նրա նպատակը։ Բայց ո՞վ պետք է բռնի խորհրդավոր «քարեր նետողին»։ Հասարակ գյուղացինե՞րը, որոնք տարիներ առաջ բռնեցին սահմանն անցած զինված ադրբեջանցուն ու հանձնեցին իրավապահ մարմիններին, թե՞ հենց իրավապահ մարմինները, որոնց առաջնային պարտականությունն է ապահովել մարդկանց անվտանգությունը։ Եթե հայրենի ոստիկանությունը չի կարողանում ձերբակալել ինչ-որ «ուրվականի», այդ դեպքում ինչպե՞ս կարող են մարդիկ անվտանգ կյանքի հույս ունենալ։

Եկեք փաստենք, որ Մալիշկա գյուղը Նյու Յորքը չէ, որտեղ մարդը հնարավորություն կունենար երկար ժամանակ չբացահայտվել, որքան էլ Մալիշկան մեծ լինի, այնուամենայնիվ գյուղ է, իսկ հայաստանյան գյուղերը աչքի չեն ընկնում չինական գյուղերի բազմամիլիոն բնակչությամբ։ Իսկ դեպքն էլ տեղի է ունեցել ոչ թե մեկ անգամ, այլ ունի շարունակական բնույթ։ Շարունակաբար մի մարդ նույն գյուղում կոտրում է մարդկանց պատուհանները, վնասում գույքը, ուստի շատ տրամաբանական հարց է առաջանում, ինչպե՞ս չի կարողանում ոստիկանությունը գտնել այդ մարդուն, եթե իհարկե այն մարդ է, այլ ոչ տեսիլք։

Փորձեք ֆեյսբուքում գրել Նիկոլ ու...որևէ ոչ նիկոլահաճո արտահայտություն։ Դեռևս չեք հասցնի փակել համակարգիչը, որ կփռվեք ձեր տան հատակին ու ձեռնաշղթաներով բերման կենթարկվեք ոստիկանություն։ Ձեր բերման ենթարկվելու կադրերը կուղեկցվեն որևէ երաժշտությամբ ու հանրությանը կմատուցվեն, որպես «խոշորագույն օպերացիա», ինչի արդյունքում բացահայտվել է ստատուսագիրը։ Իսկ նախքան ձեր տուն մտնելը, ոստիկանությունը դիմակավորված կվազի աստիճաններով, իսկ առջևից նրանց ուղղություն կտա օպերատորը։ Իհարկե նախքան ձեր տուն ներխուժելը կարող են նաև կոտրել դուռը, եթե օպորատորը չհուշի, որ այն բաց է։

Հիմա, եթե ոստիկանությունը կարողանում է այդպիսի «խոշորագույն օպերացիաներ» բարեհաջող հասցնել ավարտին, ինչպե՞ս չի կարողանում ընդամենը մի գյուղում որսալ մեկին, որն արդեն 10 օր է նույն վայրում կատարում է նույն գործողությունը։

Ի դեպ, մոտ երկու տարի առաջ Նորավանքի բակում փորձեցի ծխել ու միանգամից իմ կողքին հայտնվեց քաղաքացիական հագուստով մեկը, որի մոտ չկար վկայական, ներկայացավ ոստիկանության աշխատակից ու փորձում էր ինձ տուգանել չթույլատրված վայրում ծխելու համար։ Երբ ես նրանից պահանջեցի ցույց տալ վկայականը, պարզվեց, որ այն գտնվում է ոստիկանության մեկ այլ աշխատակցի մոտ, որը շրջում էր մոտակայքում։ Իհարկե սխալ էր իմ կողմից Նորավանքի բակում ծխելու փորձ անելը, բայց...

Հիմա կա երեք վարկած.

Առաջինը՝ Վայոց ձորի ողջ ոստիկանությունն իր ներուժը կենտրոնացրել է Նորավանքում ծխողներ գտնելով ու տուգանելու փորձեր անելով։ Թեպետ կարող եք և չտուգանվել, եթե հետևեք տվյալ ոստիկանի հորդորին. «Գնանք մի կողմ, մի հատ խոսանք»։

Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ ոստիկանության ուշադրությունը կենտրոնացած է ընդդիմության վրա ու բոլորը զբաղված են ընդամենը մեկ անձի պաշտպանությամբ։

Երրորդը՝ Մալիշկա գյուղում շրջում է «քարեր նետողի» ուրվականը, այն մարդ չէ, այլ տեսիլք, գերեզմանից ելած որևէ մեկի ապուպապը, որն ակտիվանում է միայն գիշերները, իսկ լուսաբացին վերադառնում գերեզման։

Եթե կա այլ տարբերակ, ապա ապավինելով ոստիկանության արհեստավարժությանը, սպասում ենք նրանց պարզաբանմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular