Կանադան մասնակցում է Իրանի դեմ ռազմական հակամարտությանը՝ Միացյալ Նահանգներին հանդարտացնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան մասնակցում է Իրանի դեմ ռազմական հակամարտությանը՝ Միացյալ Նահանգներին հանդարտացնելու համար, չնայած Օտտավայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Կանադայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հինգ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, որոնց Օտտավան մեղադրում է Հորմուզի նեղուցով նավագնացությանը սպառնալու մեջ։
«Վաշինգտոնը Կանադան անվանում է իր 51-րդ նահանգը, Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում կանադական ապրանքների վրա, Վաշինգտոնը վիրավորում է Կանադային և սպառնում պատժել նրան անտառային հրդեհների ծխի համար։ Այսպես, Օտտավան մասնակցում է Իրանի դեմ անօրինական պատերազմին, որը սանձազերծվել է ԱՄՆ-ի կողմից՝ Վաշինգտոնին հանդաչտեցնելու համար», – գրել է Բաղաղին իր սոցցանցերի էջում ։