Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական ոստիկանությունը վերադարձրել է Պիեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի երեք նկար, որոնք գողացվել էին Պարմայի քաղաքի Ֆոնդազիոնե Մանանի Ռոկկա (Fondazione Magnani Rocca) թանգարանից: Աշխատանքների ընդհանուր արժեքը գերազանցում է ինը միլիոն եվրոն, հաղորդում է Reuters-ը:
Նկարները հայտնաբերվել են Պարմայում` կասկածյալներից մեկի տանը: Պարմայի ոստիկանապետ Անդրեա Պալիարոյի խոսքով՝ հետաքննություն է ընթանում ինը մոլդովացիների դեմ:
Գողացված նկարներն են Սեզանի «Բալի բաժան ու ափսե»-ն, Ռենուարի «Ձկները» և Մատիսի «Օդալիսկը պատշգամբին»-ը: Գողությունը տեղի է ունեցել մարտի 23-ի գիշերը և տևել է երեք րոպեից էլ պակաս: