Ժերար Պիկե. «Ոսկե գնդակի» համար ֆավորիտը Ռոնալդուն է
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ հարաբերություններին:
««Բարսելոնայի» և «Ռեալի» միջև շատ հզոր հակամարտություն է: Ռամոսը ներայացնում է «Ռեալը», ես՝ «Բարսելոնան»: Երբ մենք հանդիպում ենք, ապա ձգտում ենք պաշտպանել ակումբները: Իսկ հավաքականում միասին ենք պայքարում:
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա Կրիշտիանու Ռոնալդուն նվաճել է Չեմպիոնների լիգան ու Իսպանիայի առաջնությունը, նա է ֆավորիտը: Մեսիին համարում են պատմության լավագույն խաղացողը, կան նաև ուրիշ հավակնորդներ: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Պիկեն: