Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է։
N-TV-ի տվյալներով՝ գետի կարևոր հատվածում ջրի մակարդակը առավոտյան 8 սմ-ով բարձր է եղել գերմանական ստանդարտից (ծովի մակարդակից 67.67 մետր), իսկ գիշերը նվազել է մինչև 6 սմ։
Սա հանգեցրել է լուրջ լոգիստիկ խնդիրների. նույնիսկ թեթև բեռնված բեռնատար նավերը չեն կարողանում հատել Հռենոսը։
Գերմանիայի իշխանությունները հույս ունեն անձրևի։ Տնտեսագետները նշում են, որ ջրի մակարդակի անկումը կդանդաղեցնի երկրի արդեն թույլ տնտեսական աճը: