Լարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին
ՍՊՈՐՏԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայացել է UFC 331 մրցաշարին նվիրված մեդիաօրը, որի շրջանակում տեղի է ունեցել Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջին հայացքների մենամարտը։
Մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձության (co-main event) շրջանակում կայանալիք մենամարտից առաջ թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Ծառուկյանի և 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուֆիի դեմ առ դեմ հանդիպումը բավականին լարված է ստացվել։ Իրավիճակը մոտ է եղել թեժանալուն, սակայն UFC-ի նախագահ Դանա Ուայթը ժամանակին միջամտել և կանխել է մարտիկների միջև հնարավոր բախումը։
Նշենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրել 3 պարտություն։ Նրա 30-ամյա մրցակցի ակտիվում կա գրանցված 14 հաղթանակ, որոնցից 13-ը բրազիլացին ավարտել է ժամկետից շուտ, և 2 պարտություն։
Հիշեցնենք, որ UFC 331 մրցաշարը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։