Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՉինական «Baijiahao» հրատարակությունը լուսաբանել է Երևանի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման հնարավոր հետևանքները, գրում է mk-mari.ru–ն։
Վերլուծաբանները ուշադրություն են հրավիրել հայկական գյուղատնտեսական արտահանման իրավիճակի վրա։ Նրանց կարծիքով, ռուսական շուկան մնում է հայկական ապրանքների հիմնական ուղղություններից մեկը, ուստի ցանկացած սահմանափակում կարող է լուրջ ազդեցություն ունենալ տեղական արտադրողների վրա։
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը սկսել էր ակտիվորեն զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է պահպանել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ և մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։
Չինացի լրագրողները նաև նշել են, որ էներգետիկ ոլորտն է կարևոր դեր խաղում երկու երկրների միջև հարաբերություններում։ Հայաստանը զգալիորեն է կախված արտաքին էներգամատակարարումներից, այդ թվում Ռուսաստանից։ Հոդվածի հեղինակների կարծիքով, իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե որքանո՞վ է Երևանը փոխելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը և ինչպե՞ս դա կազդի Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am