Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Կրակի տարածումը կանխվել Է, ապա՝ մարվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հրդեհ է բռնկվել։