Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրմեն Դավթյանը հայտնի հայ լեզվաբան, շումերագետ և բանաստեղծ է: Նա «Հայ-շումերական բառարանի» և սեպագիր տեքստերի վերծանման վերաբերյալ մի քանի մենագրությունների հեղինակն է: «Realist News» գործակալությանը և Basis News մեդիա հարթակին տված հարցազրույցում Դավթյանը նշել է, որ իր կարծիքով շումերերենն ու հայերենը պարզապես կապված չեն միմյանց, այլ նույն լեզուն են, գրում է realtribune.ru–ն:
Թղթակցի հետ հարցազրույցում Դավթյանը բացատրել է, որ շումերների իրենց նախնիների և նահապետների մասին համոզմունքները ոչնչով չեն տարբերվում հայերի համոզմունքներից և հազարամյակներ շարունակ մնացել են անփոփոխ: Նա նշել է աստղագիտական զուգահեռ. հունական ավանդույթում համաստեղությունը կոչվում է Օրիոն, մինչդեռ հայկական տեքստերում այն կոչվում է «Հայկ»: Շումերները այդ համաստեղությունը նաև անվանել են «Հովիվ»:
Լեզվաբանի խոսքով շումերները «հովիվ» բառը հասկացել են որպես հոգևոր հովիվ, քանի որ այդ դարաշրջանում աշխարհիկ և հոգևոր իշխանությունը միավորված էին: «Հովիվը միաժամանակ թագավոր էր, հոգևոր հովիվ և աշխարհիկ կառավարիչ», - բացատրել է Դավթյանը,– և երկնքի այդ կառավարիչը կոչվում էր «Երկնքի ճշմարիտ հովիվ», որը համապատասխանում է շումերական Օրիոն-Հայկ համաստեղությանը»:
Հետազոտողը նաև նշել է, որ ավելի ուշ շրջանի աստղագիտական տեքստերում, այդ համաստեղության փոխարեն, պատկերված է աստված-արարիչը, նահապետը, որը մարմնավորվում է Օրիոն-Հայկ համաստեղությամբ:
Ըստ շումերագետի հայ ժողովուրդը Արատտայի ժողովուրդն է, որը «մյուսներից առանձնացված, մյուսներից բարձրացված և կենդանի ջրով լվացված է»: «Սա միանշանակ է, և երկակի մեկնաբանություն չի կարող լինել», - ընդգծել է նա:
Գիտնականը նաև վերլուծել է Արատտայի երկրի հովանավոր աստծուն նշանակող շումերական սեպագիր նշանները: «Երեք գաղափարագրեր՝ «դինգիր» (աստված), «դումու» (որդի) և «զիդ» (ճշմարիտ), որոնք միմյանց վրա համընկնելով կազմում են «Դումուզիդ» աստծուն, որը նշանակում է «աստծո իսկական որդի», - բացատրել է լեզվաբանը,– նՆա Արատտա երկրի հովանավոր աստվածն է, իսկ երկնքում համապատասխանում է Օրիոն-Հայկ համաստեղությանը»:
Դավթյանը հավելել է, որ առասպելներում Արատտայի թագավորն ու կառավարիչը համարվում են ընտրյալ ժողովուրդ: «Արատտայի ժողովուրդը, որը բարձրանում է մյուս ժողովուրդներից վեր, կանգնած է ջրհեղեղի առջև, ի տարբերություն մյուս ժողովուրդների, ոչ միայն կանգնում է, այլ նաև բարձրանում է և ընտրվում աստվածային ուխտերը պահպանելու իր պարգևով»:
Լեզվաբանական թեմային անդրադառնալով Դավթյանը նշել է, որ շումերների հայ լինել-չլինելու վերաբերյալ բանավեճը վաղուց է շարունակվում, բայց գիտական վեճերը միտումնավոր մերժում էին դա: «Այսօր իրավիճակը այլ է: Ամեն ինչ, ինչը նախկինում հակասում էր հայ-շումերական ընդհանրությանը, պացուցվել է, որ սխալ է», - ասաց նա: Օրինակ ասում էին, որ հայերը Միջագետքում չեն ապրել, որ հայերը եկվորներ են, բայց հիմա պարզվել է, որ դա այդպես չէ»։
Նրա խոսքով այսօր կան հարյուրավոր և հազարավոր շումերա-հայերեն համապատասխանություններ, որոնք չեն կարող բացատրվել պարզ փոխառություններով կամ լեզվական ենթաշերտերով։ «Սրանք համանունների, հոմանիշների, ամբողջական հավաքածուների ամբողջ շարքեր են։ Մեկ ժողովուրդը չի կարող մյուսից փոխառել հոմանիշների և համանունների ամբողջական հավաքածուներ - պնդել է լեզվաբանը,– սա նշանակում է, որ շումերերենը և հայերենը կարող են համարվել ոչ միայն ազգակից, այլ նաև մեկ լեզու»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am