Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 227, Արմենակյան փողոցի թիվ 125 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Արմենակյան փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 14, 15, 16 բնակելի համալիրների (դոսերի) գազասպառողների գազամատակարարումը։