Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում
ՄՇԱԿՈՒՅԹՀայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն է անցկացնելու Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արագածոտնի թեմից նշում են․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։