ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որդեգրման գործընթացը հեշտ չէ, և պարզապես ցանկության կամ որևէ այլ հանգամանքի հիման վրա այն չի կարող կազմակերպվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է որդեգրել երեկ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված երեխային։Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա են հայտնաբերել։ Նորածին աղջկան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»։ Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

«Մենք ընդհանրապես ունենում ենք որդեգրել ցանկացող անձանց և որպես որդեգրման ենթակա երեխաների ցանկ, որոնց հաշվառում ենք։ Որդեգրել ցանկացող անձինք նաև դասընթացներ են անցնում և այլն։ Բայց այս պահի դրությամբ, քանի որ երեխան նոր է հայտնաբերված, ինքը չի կարող համարվել որդեգրման ենթակա»,- նշել է խոսնակը։

Նշենք, որ Ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ կետի համաձայն՝ գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց անմիջապես հետո։

«Ընկեցիկ երեխայի հայտնաբերումից հետո ոստիկանությունը երեք ամսվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ծնողների հայտնաբերման ուղղությամբ, որից հետո ոստիկանությունն արդեն խնամակալության և հոգաբարձության մարմնի խողովակով, ինչը տվյալ պարագայում համայնքն է, երեխային հաշվառում է մեզ մոտ՝ որպես որդեգրման ենթակա երեխա, և արդեն կարող է որդեգրվել։

Բնականաբար, հեշտ գործընթաց չէ, պարզապես ցանկության կամ ինչ-որ բանի հիման վրա այդ գործընթացը չի կարող կազմակերպվել։ Ինչպես նշեցի՝ ընթացակարգ կա։ Այս պահին դա նկարագրեցի կոնկրետ հայտնաբերված երեխայի հետ կապված։ Ժամկետներ կան, և այս պահի դրությամբ դա մեր լիազորությունների շրջանակից դուրս է, քանի որ եռամսյա ժամկետում ոստիկանության կողմից ծնողին չհայտնաբերելու դեպքում միայն մեր կողմից է երեխան հաշվառվում և արդեն կարող է համարվել որդեգրման ենթակա»,- հավելել է Կոստանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular