ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեպտեմբերի 3–4-ին Մոնակոյում կանցկացվեն «Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները, որոնք այս տարի համախմբելու են հայկական ոսկերչության, ադամանդագործության, մշակույթի և բարձրակարգ արտադրանքի ներկայացուցիչների՝ միջազգային բարձրակարգ լսարանի առջև։

Armenie Collection 2026 Monte-carlo միջոցառման առանցքային հատվածներից մեկը սեպտեմբերի 3–4-ին Hotel Métropole Monte-Carlo-ի շքասրահում անցկացվող հայ ոսկերիչների և ադամանդագործների միջազգային ցուցահանդեսն է։ Այստեղ կներկայացվեն Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մասնագետների ու բրենդների բացառիկ աշխատանքները, իսկ հյուրերին կհյուրասիրվեն հայկական լավագույն գինիներն ու թունդ խմիչքները՝ այդ թվում NOA Wines-ի գինիները, ինչպես նաև Ohanyan Brandy-ի կոնյակն ու օղին, որոնք արդեն իսկ ներկայացված են Մոնակոյի շուկայում։

Ցուցահանդեսի գործընկերներից է Damirah ոսկերչական բրենդը, որը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել Արաբական Միացյալ  Էմիրություններում իսկ այժմ քայլեր ձեռնարկում դեպի եվրոպական շուկա։

Ցուցահանդեսին մասնակցելու են նաև տարբեր երկրներում գործող հայկական ընկերություններ՝ այդ թվում Ավստրալիայից, Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։ Այսպիսով, միջոցառումը դառնում է ոչ միայն ցուցահանդես, այլև հայկական ոսկերչության և ադամանդագործության համար միջազգային գործարար կապերի ստեղծման հարթակ։

«Հայաստանի օրերը Մոնակոյում» ձևավորվել են որպես Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու երկարաժամկետ նախաձեռնություն։

Դրա նպատակն է ոչ միայն մեկ միջոցառման շրջանակում ներկայացնել հայկական ձեռքբերումները, այլև ստեղծել շարունակական կապեր Հայաստանի, Մոնակոյի և միջազգային հայկական համայնքի ներկայացուցիչների միջև։

Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին կներկայացնի նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների  և տեղում գործարքներ իրականացնելու հնարավորությունները ։

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Մոնակոյի հանդիսատեսին կներկայացվի նաև բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Առաջին անգամ Մոնակոյում հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող Ֆրանկֆուրտի օպերայի ճանաչված երգչուհի՝ սոպրանո Անի Յորենց Սարգսյանը ,իսկ դաշնամուրին կնվագի միջազգային մրցույթների դափնեկիր, Ավստրիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Համերգային ծրագրում նախատեսված են նաև հայկական դուդուկի և այլ ավանդական գործիքների կատարումներ։

Սեպտեմբերի 4-ին ընտրված հյուրերի համար կանցկացվի հատուկ Private Armenian Wealth and Lifestyle Brunch, որի գլխավոր գործընկերն է Freedom Broker Armenia-ն։ Ընկերության ներկայացուցիչները հյուրերին կներկայացնեն Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները։ Միջոցառման ծրագրի շրջանակում հյուրերը նաև հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինու, կոնյակի և բարձրակարգ այլ արտադրանքների։

«Մեր նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանը Մոնակոյում ներկայացնել ոչ միայն մշակութային միջոցառումների միջոցով, այլև ստեղծել երկկողմ կապերի և համագործակցության նոր հնարավորություններ։ 2018 թվականից սկսած՝ այս նախաձեռնությունների շրջանակում մենք փորձել ենք Մոնակոյում ներկայացնել Հայաստանի մշակույթը, երաժշտությունը, ստեղծարար ոլորտներն ու գործարար ներուժը։ Այսօրվա միջոցառումները այդ աշխատանքի շարունակությունն են և, միևնույն ժամանակ, նոր փուլ՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման տեսանկյունից», – նշում է նախաձեռնության հիմնադիր և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Վրույր Փենեսյանը։

Ոսկերչության և ադամանդագործության ուղղությամբ այս տարի համագործակցություն է ձևավորվել նաև Armenian Jewelers Association-ի հետ, որի միջոցով միջոցառմանը ներգրավվում են նոր հայկական և միջազգային ընկերություններ։

Ցուցահանդեսի գործընկերների շարքում է նաև Amanoo բնակելի թաղամասը, որը միջոցառման շրջանակում միջազգային հյուրերին կներկայացնի իր նախագիծը՝ որպես Հայաստանում ժամանակակից և բարձրակարգ բնակելի միջավայրի ստեղծման օրինակ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի օրերը Մոնակոյում» համախմբում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի, գործարարների և ներդրողների՝ միջոցառումը նաև հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը ոչ միայն որպես մշակութային և գործարար երկիր, այլև որպես բնակության, ներդրումների և նոր կյանքի համար գրավիչ ուղղություն։

Այս համագործակցային ձևաչափի շնորհիվ «Հայաստանի օրերը Մոնակոյում» վերածվում են ոչ միայն մշակութային միջոցառումների շարքի, այլև Հայաստանի ստեղծարար, բիզնես և արտադրական ներուժը միջազգային շուկաներին ներկայացնելու յուրահատուկ հարթակի։

Եթե ձեր ընկերությունը նույնպես ցանկանում է ներկայացված լինել Մոնակոյում կամ ունեք հետաքրքիր առաջարկներ ապա կարող եք կապ հաստատել  Armenian Collection 2026 Monte-carlo նախաձեռնող  կազմակերպության հետ 099580902 հեռախոսահամարով ։

Միաժամանակ արդեն սկսվել են հաջորդ տարվա ծրագրերի քննարկումներն ու նախապատրաստական աշխատանքները։ Նախատեսվում է Մոնակոյում անցկացնել Հայաստան–Մոնակո տնտեսական համաժողով և կազմակերպել հայկական արտադրանքի, գինու ու կոնյակի, ինչպես նաև լյուքս դասի հայկական ապրանքների ավելի լայնածավալ ցուցահանդես։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular