ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով։ Հայտնում է  Ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանություն էր ահազանգել՝ հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Ագոփ Դեղիրմենջիօղլուն ՀՀ քաղաքացի է։

Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։

Ոստիկանությունը դեպքը գնահատել է որպես սպանություն և սկսել է ավելի խորացված քննություն։ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից մեկը՝ Մեհմեթ Շ․Թ․-ն, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երբ տուն է մտել, տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։

Քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և նրան ձերբակալել։

Ոստիկանությունում կրկին հարցաքննության ենթարկվելու ժամանակ Մեհմեթ Շ․Թ․-ն խոստովանել է սպանությունը։ Նրա խոսքով՝ իր և Ագոփ Դեղիրմենջիօղլուի միջև վարձավճարի հետ կապված վեճ է եղել, և ինքը, իր պնդմամբ, ենթարկվել է ծանր վիրավորանքների, ինչից հետո դանակահարել և սպանել է նրան։

Ոստիկանությունում ընթացակարգերի ավարտից հետո կասկածյալը տեղափոխվել է դատարան։ Դատարանը նրան կալանավորել է դիտավորյալ սպանության մեղադրանքով և ուղարկել բանտ։

Դեպքի մասին խոսել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը՝ նշելով, որ երկար տարիներ ճանաչել է Ագոփին և նրան բնութագրել որպես խաղաղ ու բարեկամական մարդ։ Նրա խոսքով՝ Ագոփը տարիներ շարունակ ապրել է նույն շենքում, թեև շենքը գտնվում էր անմխիթար վիճակում։

Քըլըչը նաև նշել է, որ Ագոփին սպանել են շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում, ոչ թե բնակարանի ներսում։ Նրա խոսքով՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց ինքն է ոստիկանություն ահազանգել՝ հայտնելով շենքում տարածված վատ հոտի մասին, իսկ հետագայում խոստովանել է սպանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular