Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան չի կարողացել համոզել Թեհրանին, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարվածը միտումնավոր չի եղել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է սկսել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։
«Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել ենք։ Մեզ չի համոզել ուկրաինական կողմի այն հայտարարությունը, որ սա (իրանական առևտրային նավի վրա հարվածը – խմբ.) միտումնավոր չէր», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։