Պենտագոնը հաստատել է զինամթերքի արտադրության արագացման պահանջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը հաստատել է, որ գերատեսչությունը պահանջել է ռազմական կորպորացիաներից մեծացնել սպառազինությունների արտադրությունն ու մատակարարումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի աշխատանքի առաջին օրվանից այս գերատեսչությունը կենտրոնացած է եղել այն բանի վրա, որպեսզի ապահովի սերնդեսերունդ փոփոխություններ ռազմարդյունաբերական համալիրի և ազատության զինանոցի արագության, պոտենցիալի և մահացու ուժի հարցում», - մեջբերում է USA Today թերթը Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Պարնելի խոսքերը։
Նրա խոսքով՝ ռազմական նախարարությունն աշխատում է «կոտրված, հնացած և չափազանց բարդ գնումների համակարգի շտկման» ուղղությամբ, որպեսզի հնարավորություն ունենա արտադրել զենք այն տեմպերով, որոնք համապատասխանում են երկրի առջև ծառացած սպառնալիքներին։
Ավելի վաղ The Washington Post թերթը՝ հղում անելով ռազմական նախարարության ծառայողական փաստաթղթին, հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը ռազմական կապալառուներին երեք շաբաթ ժամանակ է տվել սպառազինությունների մատակարարման տեմպերի էական ավելացման պլաններ ներկայացնելու համար՝ անընդունելի համարելով մշակումների գոյություն ունեցող ցիկլերը։