Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից Ադրբեջանին ուղղված խոսքերի համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի մասին Ձեր բարի և անկեղծ խոսքերի համար: Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին»,- գրել է Ալիևը:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին՝ բաց պահելով մատակարարման կարևոր երթուղիները և նպաստելով Ռուսաստանից օգնության տարանցմանը: