ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին դասարան գնացող երեխային դպրոցին նախապատրաստելիս ծնողները պետք է խուսափեն նաև ավելորդ ճնշումից։ «Պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» ձևակերպումները կարող են երեխայի մոտ մեծացնել անհանգստությունը։

«Ավելի լավ է երեխային նախապատրաստել իրականությանը․ ասել, որ սկզբում որոշ բաներ կարող են անծանոթ լինել, հնարավոր է՝ նա սխալվի, ինչ-որ բան չհասկանա կամ կարոտի ծնողին, և այդ ամենը նորմալ է։ Կարևոր ուղերձը պետք է լինի՝ «Դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ առաջին իսկ օրվանից»», - նշեց մասնագետը։

Երեխայի անհանգստությունը կարող է նվազել նաև այն դեպքում, երբ դպրոցական միջավայրը նրա համար նախապես ավելի կանխատեսելի է դառնում։ Հնարավորության դեպքում կարելի է երեխայի հետ այցելել դպրոց, ցույց տալ դասարանը, ծանոթացնել տարածքին, տանը խաղարկել տարբեր իրավիճակներ՝ ինչպես ծանոթանալ նոր դասընկերոջ հետ, ինչպես հարց տալ ուսուցչին կամ օգնություն խնդրել։

Իսկ եթե երեխան ամաչկոտ է, նրան պետք չէ ստիպել անմիջապես ակտիվ շփվել։

«Ամաչկոտ երեխային պետք չէ ստիպել սոցիալական ակտիվության։ «Գնա խոսիր», «ինչո՞ւ չես ընկերանում», «մի՛ ամաչիր» արտահայտությունները սովորաբար չեն օգնում և կարող են ավելի մեծացնել երեխայի լարվածությունը։ Ավելի արդյունավետ է փոքր քայլերով աջակցել նրան», - ասաց հոգեբանը։

Դպրոցական առաջին օրերին երեխայի լացը ևս պարտադիր չէ, որ խնդրի մասին խոսի։ Այն կարող է լինել նոր իրավիճակին հարմարվելու բնական արձագանք։

«Առաջին օրերին լացը կարող է լիովին բնական արձագանք լինել։ Երեխան կարող է միաժամանակ ուրախություն, հետաքրքրություն, վախ և կարոտ զգալ, և լացը այդ հույզերի արտահայտման ձևերից մեկն է», - ընդգծեց նա։

Սակայն եթե լարվածությունը ոչ թե նվազում, այլ շարունակվում կամ ուժեղանում է, և դրան միանում են քնի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ, դպրոցից մշտական խուսափելու ցանկություն կամ երեխայի վարքի էական փոփոխություն, մասնագետի խոսքով՝ արդեն պետք է փորձել հասկանալ պատճառը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։

Ի վերջո, դպրոցական սթրեսի հաղթահարման հարցում կարևոր դեր ունի ընտանիքում ստեղծված անվտանգ միջավայրը։ Երեխան պետք է հասկանա, որ իր արժեքը չի որոշվում գնահատականներով, իսկ սխալվելը բնական է։

«Երեխան պետք է զգա, որ իր արժեքը կախված չէ գնահատականներից, որ սխալվելու իրավունք ունի, և որ դժվարության դեպքում ծնողը ոչ թե կքննադատի, այլ կլսի ու կաջակցի։ Դպրոցական հարմարվողականության ամենակարևոր հիմքերից մեկը հենց այդ անվտանգությունն է», - եզրափակեց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։

Ալիտա Եղիազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular