Պայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Միրջավա քաղաքում հզոր պայթյուն է որոտացել ռազմական և անվտանգության ուժերի տեղակայման տարածքում։
Այս մասին հայտնում է Azad İran տելեգրամյան ալիքը։
Զոհերի և վիրավորների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։
Պայթյունից հետո տարածքն ամբողջությամբ շրջափակվել է, իսկ տուժածները տեղափոխվել են Զահեդանի բժշկական հաստատություններ։
Իրանի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել տեղի ունեցածի վերաբերյալ։ Հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։