ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սև ծովում նավերի, նավահանգիստների և արտահանման տերմինալների նկատմամբ հարձակումների ակտիվացումը շարունակում է ազդել տարածաշրջանային բեռնափոխադրումների վրա։ Reuters-ն օրերս հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով խաթարվում են հատկապես հացահատիկի և նավթի մատակարարումները։ 

Ըստ Reuters-ի՝ Սևծովյան նավթատարների օրական փոխադրման արժեքը մեկ շաբաթում աճել է ավելի քան $200,000-ից մինչև $300,000, իսկ պատերազմական ապահովագրության արժեքը որոշ նավահանգիստների համար կրկնապատկվել է՝ հասնելով նավի արժեքի մոտ 2%-ին։

Թեմայի մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ՝ հասկանալու՝ ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

«Հայաստանը ցորենը հիմնականում ներմուծում է Ռուսաստանից, ավելի փոքր ծավալներով՝ Ղազախստանից և Ուկրաինայից։ Ռուսական մատակարարումները սովորաբար իրականացվում են Վրաստանի տարածքով։ Եթե Սև ծովով փոխադրումները դժվարանան, հնարավոր է բեռների ավելի մեծ մասը տեղափոխվի Վերին Լարսի անցակետով, ինչը կարող է հանգեցնել ուշացումների և լրացուցիչ լոգիստիկական խնդիրների»,-նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ Սև ծովն աստիճանաբար վերածվում է պատերազմական գոտու։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինան սկսել է թիրախավորել ռուսական և Ռուսաստանի շահերին առնչվող բեռնատար նավերը, իսկ Ռուսաստանը պատասխան հարվածներ է հասցնում ուկրաինական նավահանգիստներին և դեպի Ուկրաինա շարժվող նավերին։ Այս ամենի արդյունքում ծովային փոխադրումները դառնում են առավել ռիսկային։

Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար, այս փուլում կարող են առաջանալ լոգիստիկական բարդություններ: 

«Կարող են որոշակի թանկացումներ լինել, բայց այս պահի դրությամբ կդժվարանամ նշել՝ որ ապրանքատեսակների պարագայում»,-ասում է նա և հավելում՝ եթե Սև ծովում լարվածությունը երկար պահպանվի կամ խորանա, Հայաստանի համար ռիսկերը կարող են մեծանալ։

Միևնույն ժամանակ, տնտեսագետը նշում է, որ նման զարգացումները կարող են լրացուցիչ խթան դառնալ տարածաշրջանային այլընտրանքային հաղորդակցությունների, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների համար, ինչը տեսականորեն Հայաստանի համար կստեղծի նոր ցամաքային և ծովային լոգիստիկական հնարավորություններ՝ նկատի ունենալով Միջերկրական ծովի ուղղությունը:

Այնուամենայնիվ, տնտեսագետը շեշտում է, որ այս պահին նման սցենարները դեռևս տեսական են, իսկ այս պայմաններում Հայաստանի համար առավել հավանական հետևանքները մատակարարումների ուշացումներն ու փոխադրումների թանկացումն են, ոչ ապրանքների պակասը։ Նրա գնահատմամբ՝ եթե ռուս-ուկրաինական ծովային պատերազմը երկար շարունակվի, դրա տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա աստիճանաբար ավելի նկատելի կդառնա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular