ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան հրաժարվել է բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերից, և ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռևս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում, և, հավանաբար, մանրամասն քննարկում է գնում։ Բայց դատելով նրանից, որ նրանք ի վերջո հայտարարեցին, որ հնարավոր է նախագահների հանդիպում մեկ տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, և հարցեր կան, որ պետք է լուծեն պետությունների նախագահները»,- մեր թղթակցին ասել է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե ավստրիական Մայրբախում, որտեղ նրանք միասին գտնվում էին, այլ՝ մի քանի ժամ անց Բրյուսելում, որտեղ այդ պահին գտնվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ նրա՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսել է միայն ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, քանի որ Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը Ջոն Քերրին էր, հանդիպմանը մասնակցում էին կողմերի ԱԳ նախարարությունների ղեկավարները և համանախագահ երկրները, իսկ Սանկտ Պետերբուրգում միջնորդական ջանքերը եղել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ.

«Որքան ես տեղյակ եմ, Պուտինը, նախքան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ միաժամանակ հանդիպելը, նրանց հետ առանձին-առանձին է բանակցել, և այդ ժամանակ եղել են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը խախտել է և հրաժարվում է կատարել։ Ավելին՝ Վիեննայի փաստաթղթի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրի տակ, որոնք նախատեսում են հրադադարի խախտման մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում, և այլն, առկա է միայն հայկական կողմի և համանախագահների ստորագրությունը։ Բայց Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել։

Ահա թե ինչն է խնդիրը։ Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ Պուտինը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել։ Արդյունքում՝ Մոսկվան հրաժարվել է ստանձնել բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերը, և ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչ-որ կերպ սլաքները դեպի Մոսկվա ուղղելու Ադրբեջանի փորձերը, որ, իբր Մոսկվան պետք է ինչ-որ Լավրովի պլան իրագործի, և այլն, արդյունք չտվեցին, և այդ ամենն ամբողջովին բլեֆ է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular