ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2025-2026 թվականների ընթացքում Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին վերադարձված հանրային բարիքին՝ այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին:

Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Լոռու մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում վերադարձված գույքերի մասին՝ մասնավորապես ընդգծելով.

«Սյունիքի մարզում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 5 հողատարածք՝ 3153 քմ մակերեսով, իսկ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք՝ 687 քմ մակերեսով:

Տավուշի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցերի բավարարման, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք՝ 5260,7 քմ մակերեսով, իսկ Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար):

Արարատի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք՝ 250 քմ մակերեսով: Համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները, մեր ունեցած տեղեկություններով, ավարտվել են: Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել նաև Քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք՝ 4601 քմ մակերեսով:

Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքներ (65 գույքային միավոր). հողատարածքների նկատմամբ դադարել է «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են, քանի որ այլ հողատարածքների՝ առերևույթ ապօրինի տիրապետման վերաբերյալ տեղեկություններ են ստացվել:

Գեղարքունիքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք՝ 5.7 հա մակերեսով: Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:

Կոտայքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցի բավարարման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ շուրջ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Լոռու մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 13 հողատարածք՝ 4451,7 քմ մակերեսով:

Երևանում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ Դատախազության հայցերի բավարարման արդյունքում, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գարեգին Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7,5 հա մակերեսով 6 հողամասի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է (9 միլիոն 215 հազար ԱՄՆ դոլար)»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular