Վիվառոն մասնակցում է խաղային բիզնեսի միջազգային խոշոր կոնֆերանսին
ՍՊՈՐՏԱյս օրերին Ամստերդամում ընթանում է միջազգային մեծ կոնֆերանս, որին մասնակցում են խաղային բիզնեսի ոլորտի ամենահայտնի և հեղինակավոր ընկերությունները: Բնագավառի ներկայացուցիչների այս հավաքը երկրորդն է աշխարհում, Լոնդոնի գործընկերային մեծ համաժողովից հետո:
Չորս օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 4000 պատվիրակներ մասնակցելու են ցուցահանդեսների ու շնորհանդեսների, լսելու են մոտ 100 ելույթներ, ներկայացնելու են սեփական ընկերության առաջարկները:
Ամենամյա խոշոր Amsterdam Affiliate Conference-ինկրկինմասնակցում է հայկական Վիվառո ընկերությունը՝ իր ՎիԲեթ միջազգային բրենդով: Խաղային բիզնեսի համաշխարհային էլիտայի կողքին Վիվառոն պատվով է ներկայանում իր արտադրատեսակներով և գործընկերային առաջարկներով:
Այցելուներին ընկերությունը գրավում է ոչ միայն բացառիկ ու շահավետ առաջարկներով, այլև գեղեցիկ և ինքնատիպ ձևավորված տաղավարներով:
Վիվառոն մեկ անգամ ևս պատվով է ներկայացնում Հայաստանը բարձր մակարդակի միջազգային հավաքին: