ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի իրավապահ մարմինները ահաբեկչության կասկածանքով հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Լայպցիգ/Հալլե օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ պայթուցիկ նյութով բեռնված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Դրոնը գիշերը հայտնաբերել են օդանավակայանի աշխատակիցները՝ սահմանափակ մուտքով բեռնափոխադրումների գոտում, հարավային թռիչքուղու մոտ։ Դեպքից հետո թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ մի շարք օդանավեր, այդ թվում՝ DHL լոգիստիկ ընկերությանը պատկանող ինքնաթիռներ, ուղղվել են այլ օդանավակայաններ։

Գերմանական իշխանությունների փոխանցմամբ՝ ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների համար անմիջական վտանգ չի եղել։ Առավոտյան թռիչքուղիներից մեկը վերաբացվել է, և օդանավակայանի աշխատանքը հիմնականում վերականգնվել է։

Պայթուցիկ նյութերի մասնագետները վնասազերծել են անօդաչու սարքի գործարկման մեխանիզմը։ Դեպքի քննությունը ստանձնել են ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարող դատախազներն ու ոստիկանության ստորաբաժանումները։

Միաժամանակ քննիչները պարզում են, թե ինչ անհայտ առարկայի է օդում բախվել DHL-ի բեռնատար ինքնաթիռներից մեկը։ Օդանավը Լայպցիգից հեռանալուց հետո ստիպված է եղել վայրէջք կատարել Հանովերում, որտեղ դրա վրա աննշան վնասվածքներ են հայտնաբերվել։

Bild պարբերականի տվյալներով՝ պայթուցիկով դրոնը գտնվել է ուկրաինական Antonov բեռնատար օդանավի անմիջական հարևանությամբ։ Antonov Airlines-ը Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Լայպցիգ/Հալլե օդանավակայանն օգտագործում է որպես իր գործունեության հիմնական հենակետերից մեկը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը դեպքից հետո արտակարգ հանդիպում է հրավիրել երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Գերմանական օդանավակայաններում վերջին շրջանում անվտանգության ուժեղացված միջոցներ են կիրառվում՝ ռազմական օբյեկտների, էներգետիկ ենթակառուցվածքների, նավահանգիստների և լոգիստիկ ընկերությունների տարածքներում չարտոնված անօդաչու սարքերի թռիչքների պատճառով։

Գերմանիայի դաշնային ոստիկանությունն ավելի վաղ չէր բացառել, որ նման գործողությունների մի մասը կարող էր կազմակերպվել ռուսական գործակալների կողմից։ Ռուսաստանը հերքում է ինչպես այդ միջադեպերին, այնպես էլ Եվրոպայում ավելի վաղ գրանցված ենթադրյալ դիվերսիոն գործողություններին իր մասնակցությունը։

Իշխանությունները դեռ չեն հաստատել, թե արդյոք Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցածը կապված է 2024 թվականին Եվրոպայում բեռնափոխադրումների ընթացքում հայտնաբերված հրկիզող սարքերի դեպքերի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular