ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Հայկս, հասուն, խելացի։ Երբեմն բառերն էլ չեն հերիքում իրեն նկարագրելու համար։ Հիմա երկու թոռնիկ ունեմ՝ Կարինեն և Հայկը։ Թոռնուհիս, կարծես, Հայկս լինի, այնքան նման են իրար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն։

Հայկը ծնվել է Սյունիքի մարզում՝ Կապանում։ Դպրոց է հաճախել նախ՝ Կապանում, իսկ չորրորդ դասարանից՝ Երևանում, քանի որ ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք։ «Ի տարբերություն եղբոր, Հայկս բարձր առաջադիմություն չի ունեցել, բայց շատ էր սիրում դպրոցը, երբեք բացակա չի ունեցել։ Սիրում էր մաթեմատիկան և ռուսաց լեզուն։ Դպրոցին զուգահեռ Հայկը հաճախել է սպորտի՝ մարմնամարզության, թեթև աթլետիկայի, մինչև բանակ զորակոչվելը՝ քիքբոքսինգի: Սպորտի ոլորտում հասցրել էր մի շարք հաջողություններ գրանցել»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն աշխատել է, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 25ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Զորացրվելուց հետո Հայկի հիմնական երազանքները կապված էին ընտանիք կազմելու հետ։ Մայրիկն ասում է՝ որդին արդեն երկար ժամանակ ընկերուհի ուներ և մտադիր էր զորացրվելուց հետո ամուսնանալ, աշխատել և իր կյանքը կառուցել։ «Իր երդմնակալության օրերին ես վատառողջ էի, զանգահարեցի իրեն, ասացի՝ Հա՛յկ ջան, գուցե այդ օրը չկարողանամ քո մոտ գալ։ Նա էլ արձագանքեց՝ որ պետք է անպայման գնանք, ընկերուհուն էլ մեզ հետ տանենք։ Ինչպես ասում են, ինձ ոտքի հանեցի, կազդուրվեցի, ամեն ինչ արեցի, որ այդ օրը Հայկիս կողքին լինենք։ Դա եղել է մեր վերջին հանդիպումը։ Հունվարի 30-ին գնացինք, փետրվարի 2-ին եկանք։ Այնքան ձյուն էր եկել այդ օրերին, Հայկս էլ ուրախացել էր, որ մեկ օր ավելի մնացինք, չէինք կարողանում Ղարաբաղից գալ»։

Երբ հարցնում եմ ծառայության հանդեպ Հայկի վերաբերմունքի մասին, մայրիկը նշում է՝ սիրով է մեկնել բանակ։ «Միշտ ասել է՝ մենք երկու եղբայրներով անպայման պետք է ծառայենք։ Ավագ որդիս էլ Ապրիլ յան պատերազմի մասնակից է։ Հայկս էլ մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայության. «Եղբայրս ծառայել է, ես էլ պետք է իմ հայրենիքին ծառայեմ»։ Ասում էր՝ բանակում տղամարդ են դառնում։ Երբեք չի տրտնջացել որևէ բանից, ոչինչ չի խնդրել, որ իրեն ուղարկենք, շատ գոհ էր ամեն ինչից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին աշխատավայրում էի, պատերազմի լուրը ստացա։ Շատ դժվարությամբ իր հետ կարողացանք կապ հաստատել։ Այդ օրն ասաց. «Մա՛մ, ես ու ընկերս մեռնելուց ենք պրծել, ականը մեր գլխի վերևում պայթեց»։ Իրեն ասված միակ խոսքս էր՝ Հա՛յկ ջան, զգույշ կլինես։ Խնդրեցի, որ անպայման էլի զանգի։ Երեկոյան զանգահարեց, բոլորիս հետ զրուցեց։ Եղբայրը զրույցի ժամանակ ասաց. «Հայկո՛, զգույշ մնա, ես այդ ճանապարհով անցել եմ»։ Իսկ Հայկս արձագանքեց՝ հետախույզ եմ գրվել։ Դավիթս բարկացավ։ Հայկը հետախույզ չէր, բայց պատերազմի ժամանակ հետախուզական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել։ Հետո նաև ընկերուհուն էր զանգահարել։ Նրա հետ զանգն ընդհատվել էր, մենք չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ»։

Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Մայրիկն ասում է մի միտք, որը օրեր շարունակ ծակում է ուղեղս։ «Մենք եզրակացնում ենք, որ Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Ընկերուհու հետ խոսել էր 12 անց կես, դրանից հետո իրենից զանգ չենք ստացել։ Իր թղթերի մեջ գրված է սեպտեմբերի 29-ը։ Հայկիս ընկերը, ում հետ նա զոհվել է, Արցախից էր։ Հենց նրա հայրիկն էլ երկու տղաների մարմիններն իջեցրել էր։ Մինչև հոկտեմբերի 1-ը որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից։ Զանգահարեցի ունեցածս հեռախոսահամարներից մեկով, ասացի, որ Հայկիցս տեղեկություն եմ ուզում ստանալ։ Ինձ փոխանցեցին, որ նա շատ լավ է, բունկերներում է, անպայման կզանգահարի ինձ։ Այնքան ուրախացա, անցած երեք օրերն ուղղակի մղձավանջային էին, ո՛չ կարողանում էինք քնել, ո՛չ հաց ուտել։ Բայց այդ օրը, երբ տանից դուրս եկա, բոլորն ինձ էին նայում, ես էլ զարմանում էի այդ ուշադիր հայացքներից։ Լուրն արդեն հասել էր քաղաք, մարդիկ տեղյակ էին, որ Հայկս զոհվել է։ Աշխատավայրում տնօրենս հարցրեց, թե ինչ լուր ունեմ տղայիցս, փոխանցեցի՝ բունկերներում է, ամեն ինչ կարգին է։ Բայց նա էլ արդեն գիտեր բոթը։ Երբ արդեն տուն էի վերադառնում, տեսա շտապօգնության մեքենան, ինչ-որ կասկած մտավ սիրտս։ Ինձ ասացին, որ Հայկս վիրավորվել է, իսկ հետո... Հոկտեմբերի 2-ին Հայկիս բերեցին»։ Հարվածը եղել է ուղիղ Հայկի սրտին։ Ընտանիքը նրան չի տեսել, չի կարողացել հրաժեշտ տալ, բայց հարազատները ճանաչել են նրան։

Ապրելու ուժի մասին։ «Հիմա միայն իմ թոռնիկներն են ուժ տալիս։ Օրվա ընթացքում այնքան շատ եմ իրենցով զբաղվում, որ ծանր մտքերը մի քիչ ցրվում են։ Թոռնիկիս Հայկ ենք անվանակոչել, որ այդ անունն ապրի, բայց հետաքրքիրն այն է, որ քույրիկը՝ Կարինեն, ավելի շատ է նման Հայկիս՝ աչքերի գույնով, վարքագծով։ Մեծանալով՝ գուցե ավելի նմանվի հորեղբորը»։

Հ. Գ. - Հայկ Լալայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular