Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
- արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: