ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ Շանել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրերի պատմության մեջ, ինչպես մարդիկ, կան սիրելիներ և միայնակներ: Պահանջարկը կապվածության որակի նշան է, որը որոշվում է ցանկությամբ: Իրերը ծառայում են այնպես, ինչպես կարող են, միշտ չէ, որ հայտնվում են ճիշտ ձեռքերում և տներում, բայց նույնիսկ լքված կամ մոռացված, նրանք լավ հիշողություն են թողնում իրենց մասին: 

Ժակետը բաճկոնային վերնահագուստ է պատրաստված տրիկոտաժե, բրդյա կամ թվիդային գործվածքից, և այն զգեստապահարանի տարբեր կիրառություններ ունեցող մաս է։ Նրա մեջ կա ինչ-որ պաշտպանող և հարմարավետ, տնային և նվիրված բան: Բայց ժակետի հիմնական նպատակը պաշտպանելն ու տաքացնելն է։ Մի ուսումնասիրություն համաձայն այն համարվում է պիջակի կանացի համարժեք: Ժակետ բառի հենց հնչողությունն է ընդգծում նրբագեղությունը՝ զուգորդված հարմարավետության և պարզության հետ:

Այդ հագուստի պաշտոնական ծագումը, ինչպես հայտնի է այսօր, գալիս է անցյալ դարից: Պատմությունը թելադրում է իր օրենքները, և երբեմն դրանք ավելի ուժեղ են, քան նորաձևությունը կամ հայտնի ապրանքանիշերը: Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ թափ էր հավաքում Արեւմտյան Եվրոպայում։ Զինվորական ոճը, ոչ թե որպես հարգանքի տուրք էր, այլ ավելի շուտ անհրաժեշտություն և ժակետ կրելը հեշտությանը է մտել Փարիզի տներն ու փողոցները: Նշենք, որ դեռ 1936 թվականի վերջին նախապատերազմական հավաքածուներից մեկում Շանել շարքի ժակետ էր հայտնվել: Այն բանից հետո, երբ 1936 թվականին Շանելը Վեսթմինսթերի դուքսի առանձնասենյակում տեսավ տղամարդու թվիդային բաճկոն, կանանց համար ժակետի նորաձևության մեջ մտնելը կանխորոշված էր:  Ոսկեզօծ կոճակներով և գրպաններով այդ հագուստը, որը չուներ օձիք, կոչվեց «ժակետ ա-լյա-Շանել»: Սովորաբար բախտը օգնել է Կոկո Շանելին նվաճել վաճառասեղաններն ու պոդիումները իր մինիմալիստական ​​և էլեգանտ ոճով: Բայց այս անգամ հերթական ֆուրորից հետո սկսվել է բռնի արտագաղթի շրջանը, և Շանելը հեռացել է հայրենիքից։ Իսկ նրա ժակետը մնացել է որպես հուշ և կանանց զգեստապահարանի սիրելի իրերից մեկը: Այդ ժակետի բազմակողմանիությունը թույլ է տալիս այն համադրել բազմատեսակ հագուստի ու աքսեսուարների հետ: Այսօր այն համարվում է դասական զգեստապահարանի հիմնական տարրերից մեկը, ինչի մասին է վկայում երբեմնի առաջարկված ոճին երկար տարիների հավատարմությունը, կոշտ և էլեգանտ կցված ուրվագիծը՝ երկար կամ կրճատված:

Թեև ժամանակի ընթացքում Շանել ժակետը ժողովրդականություն է ձեռք բերեց իր հեղինակի կերպարի շնորհիվ,  այն շարունակել է մնալ հագուստի սիրելի տեսակ մոդելավորողների և աստղերի համար: Շանելի տան մոնոխրոմ տարբերակի հետ մեկտեղ, հավաքածուներում հայտնվել են նրբագեղ և կանացի երանգների ժակետներ: 

Զգեստապահարանում Շանել բաճկոնի ճիշտ ընտրությունը օգնում է դրա սեփականատիրոջը անհրաժեշտության դեպքում ընդգծել ոչ միայն իր առանձնահատկությունները, այլ նաև ստեղծել իր ներաշխարհին համապատասխան պատկեր՝ օգտագործելով գույնը, գործվածքի հյուսվածքը և իր հատուկ հավատարմությունը այդ հագուստի տեսակին:

Нет описания фото.

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular