ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Միջոցառումը հեռու է եղել ջերմ, առավել ևս բարեկամական լինելուց։ Ընդդիմությունն ամեն ինչ արել է ընդգծելու «հաղթող» Փաշինյանի փաստացի ապալեգիտիմությունը։ Անգամ «հաղթող»–ներն են խախտել կարևոր ավանդույթը առաջին նիստին չհրավիրելով Հայ եկեղեցու առաջնորդին։ Եվ այս ամենը գյուղատնտեսական շուկայում ճգնաժամի ֆոնին, գրում է pravda.ru–ն։ Ապալեգիտիմություն ասելով պետք նկատի ունենալ այն փաստը, որ Փաշինյանի քաղաքական թիմը ընտրարշավի ընթացքում օգտագործել է գործիքների լայն շրջանակ հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու և ընդդիմությանը բացահայտ հետապնդելու համար։ Ընդ որում նրանք դա արել են հնարավորինս կոպտորեն և անփույթ, նույն կերպ, ինչպես փորձում են կառավարել տնտեսությունը և կառուցել հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսից ի վեր Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Ռուսաստանում շատերը կասկածանքով էին վերաբերվում դրանց արդյունավետությանը, և ինչպես փորձը ցույց տվեց, դրանք չկանխեցին եվրոպամետ ուժերի հաղթանակը Հայաստանում: Իսկ այն թե արդյո՞ք դրանք արդյունավետ կլինեն ապագայում, դեռ պարզ չէ։ Իդեալականում դա պետք է արվեր շատ ավելի վաղ, գոնե ձմռանը, կամ ավելի լավ անցյալ ամռանը: Բայց եղավ այն ինչ եղավ: 

Ինչպես երևում է, աշխատեց հին խորհրդային մոտեցումը: Կա ռազմական ասացվածք. եթե քաղաքական ղեկավարը չի կարողանում դադարեցնել ալկոհոլի չարաշահումը, ապա ինքը պետք է ստանձնի առաջնորդի դերը դրան քաղաքական բնույթ հաղորդելու համար։ Ռուս-հայկական հարաբերությունների դեպքում դա նշանակում է, որ պետք է աշխատել նրանց հետ, ովքեր կան: Այսինքն  պետք է ստեղծել մանևրելու տարածք Հայաստանի ներկայիս արևմտամետ ղեկավարության համար, որի արդյունքում տեղ չի մնա Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Եվ այստեղ չկա որևէ դիկտատուրա, ազատությունների խեղդում կամ այլ լիբերալ սարսափ պատմություններ: Ամեն ինչ չափազանց ազնիվ և պրագմատիկ է: Ամեն ինչ համապատասխանում է ժամանակակից միջազգային հարաբերությունների լավագույն ավանդույթներին: Ռուսաստանի նկատմամբ հարևան պետության կողմից թշնամանքը պետք է լինի ոչ ցանկալի այդ պետության համար։ Հակառակ դեպքում, ի՞նչու պետք է առևտուր անել ու ժպտալ մեկին, ով հետագայում «մեջքից  կհարվածի»։ Այդ առումով Ռուսաստանը ևս սահմանափակելով հայկական արտադրանքի ներմուծումը քիչ մանևրելու տեղ ունի։ 

Ներկայումս սահմանափակումներ են կիրառվել հետևյալ ապրանքային խմբերի վրա՝ մրգեր, ծաղիկներ, հանքային ջուր, կոնյակ, ձուկ, կաթնամթերք։ Իսկ ինչպե՞ս է Հայաստանը դուրս գալիս այս լարված իրավիճակից։ Ամենաակնհայտ տարբերակը մատակարարումների աշխարհագրությունը ընդլայնելն է, այսինքն նոր շուկաներ փնտրելը։ Եվ այդ առումով Փաշինյանը և նրա դաշնակիցները բազմաթիվ հումորային հայտարարություններ են արել այն ​​մասին, թե ինչպես են Եվրամիության դռները բացվելու Հայաստանի առջև։ Նորընտիր հայկական ղեկավարությունը, իհարկե, հասկանում է դրա անհնարիությունը, և այդ ամպագոռգոռ հայտարարությունները ներքին սպառման համար են։ 

Իրականում, Երևանը հիմա տենդագին փորձում է ընդլայնել իր վաճառքի շուկաները։

Վաճառքի ճգնաժամից դուրս գալու միջոց է շրջանցիկ ճանապարհով Ռուսաստան ներթափանցելու փորձը։ Այդ առումով, շուկաների ընդլայնման ջանքերը կարող են իրականում պարզապես լինել Ռուսաստան մուտք գործելու փորձեր երրորդ երկրների միջոցով։ Օրինակ, եղել են հաղորդագրություններ, որ Երևանը փորձել է ծաղիկներ արտահանել Իրանի և նույնիսկ Բելառուսի միջոցով։ Սակայն երկու մատակարարման ուղիներն էլ փակվել են Ռուսաստանի կողմից։ Եվս մեկ օրինակ, ծիրանի թեման, այս տարի Ուզբեկստանն է ապահովել հայկական ծիրանի արտահանման ամենամեծ մասը։ Հարց է առաջանում ինչո՞ւ է Ուզբեկստանին ծիրան պետք։ 

Երկրորդ տեղում Վրաստան արտահանումն է։ Բայց այստեղ ևս հարցեր կան։ Պարզ է, որ այդ երկիրն է այն ամենամոտ բարեկամական շուկան, որտեղ Հայաստանը կարող է արտահանել։ Կամ, ավելի ճշգրիտ, այն տարանցման միակն երկիրն է հաշվի առնելով սահմանը հատելու հեշտությունը։ Բայց աշխարհագրությունը չէ կարևորը։ Հարցն այն է, թե ինչպե՞ս կարձագանքեն վրացի ֆերմերները այս նոր մրցակցին։ 

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների ձևաչափը դեռևս լիովին անհասկանալի է։ 

Իրանը ևս մնում է որպես շուկա։ Սակայն այդ երկրի ավանդաբար փակ բնույթը կխանգարի հայկական արտադրանքը որևէ այլ երկիր վերաարտահանելուն: Ներկայումս Հայաստանի արտաքին շուկաների ցանկում արդեն իսկ ներառված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Սինգապուրը և նույնիսկ Շվեյցարիան։

Զվարճալի է այն, որ Փաշինյանը անընդհատ այս իրավիճակը շրջանցում է անհեթեթ հայտարարություններով։ Երկու միլիարդ դոլարը, որը Փաշինյանը ցանկանում է ստանալ «Ռուսական երկաթուղիներից» վարձակալության համար, ինքնին հասկանալի է։ Զվարճալի է նաև այն հայտնի հայտարարությունը, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կնշանակի ԵԱՏՄ-ի լիակատար փլուզում։

Կարճ ասած Հայաստանի ղեկավարությունը դեռևս որևէ խելամիտ դիրքորոշում չի ցուցաբերել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում։ Հնարավոր է, որ որոշ հայերի համար Փաշինյանի հռետորաբանությունը ազգային հպարտության բալասան է, բայց ի՞նչի կբերի դա։ Արևմտամետ և աղքատ լինելու հեռանկարը մեծ է։ Եթե ​​այդ ուղին հարմար է հայերին, ապա ժամանակն է սկսել վերանվանել Երևանի փողոցները չարագործների անուններով, ինչպես դա արեցին Ռուսաստանին հարևան հայտնի երկրում։

Սակայն հուսանք, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը հետևում է անխուսափելին ընդունելու հայտնի հոգեբանական ցիկլին։ Սկզբում ժխտում, ապա զայրույթ։ Հետո ժամանակն է անցնել սակարկության։ Եվ եթե սակարկությունը փոխադարձաբար օգտակար լինի, ապա Ռուսաստանը կօգնի Հայաստանին հաղթահարել հետագա դեպրեսիան։ Եվ այդ ժամանակ կհետևի հետ ընդունելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular