Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել ԱԳ նախարարի պաշտոնում և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։
«Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և ակնկալում շարունակել մեր համագործակցությունը՝ ի նպաստ սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման»,-գրել է Բլանարը X-ի էջում։
Ռումինիայի ԱԳ նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։
«Ակնկալում եմ շարունակել աշխատանքը Ձեզ հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության ընդլայնման և կապակցվածության ծրագրերի հետագա ամրապնդման ուղղությամբ: Ռումինիան կշարունակի մնալ վստահելի գործընկեր՝ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգն առաջ մղելու գործում, որտեղ դիմակայունությունն ու ժողովրդավարական բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն»,-գրել է Օանա-Սիլվիա Ցոյուն X-ի էջում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: