ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկվող նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիրի հիմնադրման նպատակով։

Նախագծի հանրային լսումները կանցկացվեն 2026 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ):

Հանրային լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 9-ը՝ ժամը 17:00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հավաստող նամակ՝ ներկայացնելով մասնակցի տվյալները՝ անուն, ազգանուն, էլփոստ և հեռախոսահամար: Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել +374 10-59-96-99 (ներքին՝ 635) հեռախոսահամարով։

Լսումների օրը մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ ժամը 13:50-ին՝ անձը հաստատող փաստաթղթով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի և ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունն արդիական խնդիր է։ Նոր համալիրի կառուցումը կխթանի Սյունիքի մարզում մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով միջազգային և հանրապետական մրցաշարերի անցկացման, բնակչության ֆիզիկական ակտիվության ու առողջ ապրելակերպի տարածման համար։ Ակնկալվում է, որ ստեղծվող սպորտային նոր ենթակառուցվածքը կնպաստի նաև Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային զարգացմանը։

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 11-ը ներառյալ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular