Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 3-ին, կազմել է 365.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.76 դրամ (աճել է 0.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 363–364.5 դրամով, վաճառվում է 366.5-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-417 դրամով, վաճառվում է 424–429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.38 դրամով, վաճառվում է 4.60–4.80 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 363 դրամով, վաճառվում՝ 366 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.43 դրամով: