ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապoրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, համայնքի քաղաքային մարզահամալիրի` 0.466 հա մակերեսով, 3.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը և 980,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մարզահամալիրի կիսակառույց շենքն օտարել է ՍՊ ընկերությանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը ՍՊ ընկերությանը 0,466 հա մակերեսով հողամասը առուվաճառքի պայմանագրով օտարել է նշված ընկերությանն այն պայմաններում, երբ աճուրդ-վաճառքը կայացած է եղել վերը նշված քաղաքային մարզահամալիրի կիսակառույց շենքի վերաբերյալ, որի հիման վրա ընկերության տնօրենն իր համար ակնհայտ կեղծ պայմանագիրը  ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանում, և դրանց նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար,  նույն ՍՊ ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ օժանդակությամբ համայնքի՝ 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողն օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ ապօրինի օտարել է նշված ընկերությանը: Արդյունքում՝ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որպիսի դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել Շատին համայնքի օրինական շահերին:

ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հատատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular