ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմինյանո շրջանը փոքր գինեգործական տարածք է, որը, չնայած իր փոքր չափսերին, զարգացրել է իր յուրահատուկ գինեգործական մշակույթը և արտադրել ու արտադրում է իր յուրահատուկ գինու ապրանքանիշերը: Այն գտնվում է Իտալիայի կենտրոնական Տոսկանայի Պրատո նահանգում՝ Ֆլորենցիայից մոտ 20 կմ դեպի արևմուտք։ Այդ հին երկիրը, որտեղ դեռ էտրուսկներն էին արտադրում գինի, ձիթապտղի յուղ ու մեղր, մի ժամանակ Մեդիչիների՝ Եվրոպայի ամենահայտնի ընտանիքներից մեկի, տունն էր, ընտանիք, որը նկատելի և բավականին չարագույժ հետք է թողել  պատմության մեջ։

Հայտնի է, որ Brillante Carmignano գինին ստեղծվել և հնեցվել է տակառներում հենց Մեդիչիների համար: Այդ վարդագույն գույնի գինին հասունացման ընթացքում աստիճանաբար փոխում է իր գույնը նռնագույնի և զարգացնում է առանձնահատուկ, եթերային բույր՝ համեմունքների և մանուշակի հստակ նոտաներով: Այս գինու արտադրության տեխնոլոգիան այն հին ժամանակներից ի վեր գրեթե անփոփոխ է մնացել: Այն պատրաստվում է հիմնականում Սանջովեզե խաղողից (մոտավորապես 50%), ինչպես նաև մի քանի այլ տեղական և ներմուծված տեսակներից՝ տոսկանական Սև Կանայոլո, Կանաիոլո Բիանկա, Կաբեռնե Ֆրանկ, Մերլո, Սիրա, Կոլորինո, Մամմոլո, Օկիոդի Պերնիս, Կաբեռնե Սովինյոն, Տրեբիանո և Մալվասիա դել Կիանտի, որոնք օգտագործվում են տարբեր համամասնություններով: Այս գինին հիմա էլ մնում է նույնքան ժողովրդական, որքան միջնադարում, և նրանք, ովքեր ցանկանում են փորձել հզոր Մեդիչիների սիրելի ըմպելիքը, անկասկած կարող են իրականացնել իրենց երազանքը։

Կարմինյանո անվանումը գրավոր փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է դեռևս 804 թվականին, թեև ոչ որպես ըմպելիք, այլ որպես համայնք, որտեղ աճեցվում են խաղողի որթեր և ձիթենիներ, և արտադրվում է գինի և յուղ վաճառքի համար։ Կարմինյանո գինու մասին առաջին անգամ հիշատակվել է 1396 թվականին։ Ավելին, Տոսկանայի դուքս Կոզիմո III դե Մեդիչիի 18-րդ դարի հրամանագրով սահմանվել են Կիանտիի արտադրական գոտու սահմանները, և հիշատակվել է նաև Կարմինյանո գոտին։ Այդ գոտին էլ հետագայում դարձել է այն առաջին վայրը, որտեղ արտադրվել են համաշխարհային ճանաչում ունեցող սուպերտոսկանական գինիները։

Աստիճանաբար զարգացել է այդ գինու և Կարմինյանոյի այլ տեսակների գինիների խմելու մշակույթը։ Կարմինյանո DOGC-ն ավանդաբար մատուցվում է սենյակային ջերմաստիճանում խորոված մսի, որսամսի կամ թռչնամսի հետ։ Կարմինյանո ընտանիքը ներառում է նաև Barco Reale di Carmignano DOC և Rosato di Carmignano DOC "Vin Ruspo" գինիները։ Առաջինը իր ինտենսիվ մրգային բույրով, լավ է համադրվում խորոված սպիտակ մսի և մսային սոուսների հետ: Rosato di Carmignano DOC «Vin Ruspo»-ն վարդագույն գինի է, որը ավանդաբար մատուցվում է որպես ապերիտիվ կամ նույնիսկ խմվում է առանց կերակուրի: Այն կարող է համադրվել տարբեր սառը մսամթերքների, ձկան, խեցգետինների, ձվի կամ ապուրների հետ:

Կարմինյանո գինիները կարելի է գտնել նաև Հայաստանում, սակայն դրանք բավականին հազվադեպ են և սովորաբար ներկայացված են սահմանափակ տեսականիով։ Պետք է կապ հաստատել համապատսխան խանութների կամ ներկրողների հետ, քանի որ որոշ գինիներ կարող են հասանելի լինել միայն պատվերով։

Возможно, это изображение фрукт

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular